Վիրաբուժություն

Ատամի հեռացման կամ առավել ևս բերանում վիրահատության մասին միտքը կարող է փչացնել ցանկացածի տրամադրությունը, սակայն «Ստոմլայն» կլինիկայում մեր բժիշկների պրոֆեսիոնալիզմը, ինչպես նաև ժամանակակից սարքավորումները և հատուկ գործիքները թույլ են տալիս այդ ամենն իրականացնել անցավ և մաքսիմալ արագ:

 

 

 

«Ստոմլայն» կլինիկայում իրականացվում են ստոմատոլոգիական վիրահատությունների բոլոր տեսակները՝

  • ատամի հեռացում,
  • ատամի բարդ հեռացում,
  • աբսցեսի բացահատում,
  • դիստոպիկ և ռետենցված ատամների հեռացում,
  • բերանի խոռոչի բարորակ նորագոյացությունների հեռացում,
  • պարոդոնտալ վիրահատություններ,
  • լեզվի, շրթունքի սանձիկի հատում,
  • պերֆորատիվ անցքի փակում,
  • պերիօստիտի հատում,
  • պերիկորոնարիտի բուժում և այլն:

 

Մեզ մոտ վիրահատական միջամտություն կատարվում է միայն այն դեպքերում, երբ թերապևտիկ բուժումն այլևս հնարավոր չէ: Լուրջ հիվանդությունների հետագա զարգացումը կանխարգելելու համար մեզ մոտ իրականացվում են ատամի պահպանմանն ուղղված հետևյալ վիրահատությունները՝

  • հեմիսեկցիա՝ ատամի արմատի հատում;
  • ցիստոտոմիա, ցիստէկտոմիա՝ կիստայի հեռացում;
  • ապեկէտոմիա՝ ատամի արմատի մասնահատում:

 

Հայաստան, 0025, Երևան, Կորյունի 5/3
Հեռ. +37410 600022,
+37410 523160,
+37455 403232,
+37411 320032
Էլ. Հասցե: info@stomline.am , marketing@stomline.am