Մանկական ատամնաբուժություն

Առողջ ատամները նախևառաջ Ձեր երեխայի առողջության գրավականն են: Երեխաների կաթնատամները նույնպիսի խնամքի կարիք ունեն, ինչպես և մեծերի ատամները: Այսօր կարիեսը երեխաների շրջանում ավելի ու ավելի տարածված է դառնում: Հաճախակի են դառնում կարիեսի դեպքերը նույնիսկ մինչև 2 տարեկան երեխաների մոտ:

 

Կաթնատամների բարձր զգայունության և քայաքայման հակումի պատճառով, երեխաների մոտ կարիեսը շատ արագ է զարգանում: Այդ իսկ պատճառով շատ կարևոր է ժամանակին և կանոնավոր բժիշկի այցելելը:

 

«Ստոմլայն» ստոմատոլոգիական կենտրոնն այն հաստատությունն է, որտեղ Ձեր երեխան իրեն հարմարավետ կզգա: Մենք տրամադրում ենք բարձր մասնագիտական բժշկական ծառայություններ՝ օգտագործելով բուժման նորագույն մեթոդները և երեխաների հետ աշխատելու արժեքավոր փորձը:

 

Մենք ջանք չենք խնայի ատամնաբույժին այցելելը երեխայի համար հաճելի և դրական փորձ դարձնել:

Հայաստան, 0025, Երևան, Կորյունի 5/3
Հեռ. +37410 600022,
+37410 523160,
+37455 403232,
+37411 320032
Էլ. Հասցե: info@stomline.am , marketing@stomline.am